ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
ՀՀ ՄԻՊ-ը բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը ցանկություն է հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախի տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ ՄԻՊ- ը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը։
--00—ՄՀ