ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ռուս տնտեսագետ Միխայիլ Խազինը հայտնել է, որ դեռևս այս տարվա գարնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում պետական հեղաշրջման փորձ է կանխել։ Իսկ այդ հարցում նրան օգնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին նա ասել է «Первого русского»-ի եթերում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին բրիտանական և ամերիկյան պարբերականներում հրապարակվող նյութերը, ինչպես նաև սպասվող պաշտոնանկությունների մասին ասեկոսեները տնտեսագետը կապել է քաղաքական մեծ խաղի հետ: Ընդ որում, տնտեսագետի կարծիքով՝ այդ խաղը վարում է հենց Պուտինը, որպեսզի իր շրջապատում դավաճաններին բացահայտի։
Ավելին, ըստ տնտեսագետի՝ Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կարողացել է պետական հեղաշրջման փորձ կանխել։
--00—ՄՀ