ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայի մարզում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ծրագրված ահաբեկչություններ են կանխել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության միջտարածաշրջանային խմբի գործունեությունը, որի անդամները նպատակ ունեին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ իրեր և փաստաթղթեր:
--0--ԿԿ