ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ առավոտյան վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ մեկնել էր եռօրյա այցով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Վերջինս նշեց, որ այցը մասնավոր էր և այլ մանրամասներ չի կարող հայտնել:
Դեկտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանը եռօրյա մասնավոր այցով մեկնել էր Մոսկվա։
--00—ՄՀ