ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
«Փաշինյանը չէ ընտրության օր որոշողն ու հայտարարողը, ուղղակի նա ամեն ինչ իրեն վերագրելու մոլուցք ունի»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանը:
Նա չբացառեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը կարող է չեղարկվել: Ըստ Գալստյանի՝ Փաշինյանը կարող է կամայականորեն կամ ալկոհոլի ազդեցությամբ փոխել որոշումը։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ եթե ժողովուրդը ցանկանա իրեն գնդակահարել, ապա ինքը պատրաստ է դրան, մեր զրուցակիցն ասաց. «Փաշինյանը պատերազմի ժամանակ էլ մեռնելու էր պատրաստ, հիմա էլ նույն դեմագոգիան է շարունակում ու հայտարարում, թե իբրև գնդակահարության է պատրաստ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ