Այսօր Տիեզերագնացության օրն է․ Հայաստանի ականավոր խորհրդային գիտնականների վաստակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

дд

Այսօր նշվող Տիեզերագնացության օրվա կապակցությամբ, որը նվիրված է խորհրդային տիեզերագնաց-օդաչու Յու.Ա.Գագարինի առաջին թռիչքին (1961 թ. ապրիլի 12), ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ներկայացրել է Հայաստանի ականավոր խորհրդային գիտնականների մասին, որ անգնահատելի ներդրում են ունեցել արտերկրյա տարածության ուսումնասիրության գործում:

Վիկտոր Համազասպի Համբարձումյան` աստղաֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս: Եղել է աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային համակարգերի դինամիկայի, գալակտիկական և արտագալակտիկական աստղագիտության բնագավառի հետազոտող, ինչպես նաև ԽՍՀՄ-ում աստղաֆիզիկայի առաջին դպրոցի և Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի հիմնադիրը։

Գրիգոր Արամի Գուրզադյան` աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ: Նրա արժանիքները ներառում են K-K2, K3, K4 սերիայի հրթիռային աստղադիտարանների, ինչպես նաև «Օրիոն-1» և «Օրիոն-2» ուղեծրային աստղադիտարանների ստեղծում և տիեզերք արձակում:

Բենիամին Եղիշի Մարգարյան` աստղագետ, Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի աշխատակից, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ: Վ.Հ.Համբարձումյանի հետ համատեղ հաստատել է Գալակտիկայում անկայուն աստղային համակարգերի (ասոցիացիաների) գոյությունը, ուսումնասիրել է ցրված աստղային կուտակումների առանձնահատկությունները և դրանց միջոցով գծագրել Գալակտիկայի պարուրաձև թևերի դասավորությունը: Գիտնականի պատվին «Մարգարյանի շղթա» է կոչվել Կույսի կլաստերում յոթ գալակտիկաների փոխկապակցված շարժումը ։

Անդրոնիկ Ղևոնդի Իոսիֆյան` էլեկտրատեխնիկայի բնագավառի գիտնական, խորհրդային հրթիռաշինության և տիեզերագնացության հիմնադիրներից մեկը, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Նա դարձավ «Օմեգա»արհեստական արբանյակի ստեղծողը և համաշխարհային պրակտիկայում առաջին օդերևութաբանական տիեզերական արբանյակների «Մետեոր» գլխավոր կոնստրուկտորը: Նրա մասնակցությամբ ստեղծվել է P-7 հրթիռը, որի օգնությամբ ուղեծիր է դուրս բերվել երկրի առաջին արբանյակը: Այնուհետև՝ «Վոստոկ» առաջին տիեզերանավը։

Ալեքսանդր Լեոնի Քեմուրջյան` ինժեներ-կոնստրուկտոր, տիեզերական տրանսպորտային մեքենաշինության գիտական դպրոցի հիմնադիր, Լենինյան մրցանակի դափնեկիր: Նրա ղեկավարությամբ նախագծվել են շարժական լուսնային լաբորատորիաների ինքնագնաց շասսի՝ «Լունոխոդ – 1» և «Լունոխոդ-2»՝ աշխարհում առաջին «PrOP-M» մարսագնացը։

Այս տարի նշվեց նաև բաց տիեզերական տարածություն մարդու առաջին ելքի 60-ամյակը, որը 1965 թվականի մարտի 18-ին իրականացրեց օդաչու-տիեզերագնաց Ա.Ա.Լեոնովը։  Նրա «Իսկ Երկիրը կլոր է» թևավոր արտահայտությունը տարածվեց ամբողջ աշխարհում:
 


--00--ՍՊ