Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Կապառոսը կգլխավորի իսպանական ակումբը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ss

«Սևիլիան» հայտարարել է գլխավոր մարզիչ Խավիեր Գարսիա Պիմիենտայի հրաժարականի մասին։

Իսպանացին թիմը գլխավորել է 2024 թվականի ամառվանից և պայմանագիրը գործում էր 2027 թվականի հունիսի վերջը։ «Սևիլիան» Իսպանիայի առաջնությունում չորս անընդմեջ պարտություն է կրել՝ պարտվելով «Վալենսիային», «Ատլետիկոյին», «Բետիսին» և «Աթլետիկին»: Թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է: Մինչ «Սևիլիա» տեղափոխվելը Պիմիենտան աշխատել է «Բարսելոնայի» և «Լաս Պալմասի» համակարգերում:

Իր հեթրին Relevo-ն հայտնում է, որ Խոակին Կապարոսը կգլխավորի «Սևիլիան»։

Այս որոշումը կայացրել է սեւիլյան ակումբի տնօրենների խորհուրդը այսօր վաղ առավոտյան կայացած նիստում։

--00--ՍՊ