ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վստահեցնում է, որ ԲՀԿ-ն կոնսեսուսային որոշում, պայմանավորվածություն չի խախտելու, վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Այդ մասին նա ասաց 24News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այն տեսակետներին, որ խորհրդարանական ընդդիմությունը հնարավոր է՝ վարչապետի թեկնածու առաջադրի:
Անդրադառնալով մեկ այլ կարծիքին, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն պե՛տք է վարչապետի թեկնածու առաջադրեն, Աբովյանը նշեց. «Եթե թեկնածու առաջադրենք, Փաշինյանն էլ կառաջադրվի, կընտրվի, ու 1 տարի որևէ գործընթաց չի կարող լինել: Վարչապետի թեկնածու առաջադրելն իշխանության վերարտադրությանը նպաստող քայլ է»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ