Պետք է անպայման ճանաչենք թուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես ավելի վաղ կանխատեսել էի,ըստ ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկության  շատ շուտով` Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի պետական կառույցների կողմից լիազորված ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչների և հայազգի ադրբեջանասերների, իսկ իրականում` Հայատանում գործող թուրք-ադրբեջանական ցանցի ներկայացուցիչների միջև հանդիպում։ 

Ըստ ադրբեջանական իշխանությունների նախագծի` հայազգի թրքամետ մանկուրտները  պետք է հանդես գան որպես «հայաստանյան քաղհասարակության» ներկայացուցիչներ։ 

Այդ հանդիպման հիմնական նպատակ է հանդիսանում հետևալը` ադրբեջանցիները օգտագործելով դավաճան (այո դավաճան) հայերին, փորձելու են միջազգային հանրության մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որ ԲՈԼՈՐ հայերը համակերպվել են Արցախի և Հայաստանի տարածքների օկուպացիայի հետ, որ հայերը այնուամենայնիվ պատրաստ են անտեսել ադրբեջանցիների վերջնական նպատակը` ոչնչացնել Հայաստանը և Արցախը, մի խոսքով հայերը և ադրբեջանցիները այս պայմաններում պատրաստ են ինչ-որ երկխոսության։ 

Ես հարկ չեմ համարում նույնիսկ քննարկել այդ կարգի հանդիպումների նպատակահարմարությունը, քանզի շինծու և տխմար «խաղաղասիրական» օրակարգը, որը փորձելու են այս կերպ փաթաթել մեր վզին, ոչ պակաս վտանգավոր է, քան օրինակ թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ սպառնալիքները «ջարդել հայերի գլուխը եթե հայերը խելոք չմնան»։ 

Այնուամենայնիվ ինձ շատ հետաքրքիր է, թե ովքեր են գնալու թշնամու հետ այդ հանդիպումներին, քանզի մենք պետք է անուն-առ-անուն անպայման ճանաչենք թուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչներին , որոնք գործում են Հայսատանում»։

--00--ԿԿ