ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծող ինժեներասակրավորական խմբերը շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի տարածքն ականային վտանգից և պայթյունավտանգ առարկաներից:
Ներկայում ռուս զինծառայողներն ակտիվ որոնողական աշխատանքներ են տանում պայթյունավտանգ առարկաներ Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանում գտնվող Փիրջամալ (Վարդաձոր) գյուղի մատույցներում: Այստեղ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի տարածքում, ռազմական գործողությունների ընթացքում եղել են ռազմական դիրքեր:
Մինչ այսօր տեղի բնակիչները չէին կարող վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները: Նախկին ռազմական դիրքերի տարածքում աշխատանքների ընթացքում տարածքն ամբողջությամբ մաքրվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման սակրավորների կողմից:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2051 հա տարածք, 625 կիլոմետր ճանապարհ, 1721 շինություն, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 25 600 պայթյունավտանգ առարկա և չեզոքացվել:
Սակրավորների հայտնաբերած պայթյունավտանգ առարկաները հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարանում: Պայթեցման գործողությունների ընթացքում զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:
--00—ՄՀ