Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է Տավուշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

ըը.

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել է նախարարության 2024 թվականի գործունեությունը, գրանցած արդյունքնեը և իրականացված բարեփոխումները, պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։

Նախքան հարցուպատասխանը նախարարը հանդես է եկել հակիրճ զեկույցով, որի ընթացքում նշել է.

անցնող 2024 թվականի ընթացքում՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում, տարվա ընթացքում նաև վերջին չորս տարիների ընթացքում ֆոտոթակարդներին երկրորդ անգամ հաջողվել է գրանցել ընձառյուծ Տավուշի մարզում։

Այլ աշխատանքներ.

Հաստատվել են 1046.1 մլն դրամի շրջանակներում բնապահպանական սուբվենցիաներ՝ 2025 թվականին 15 ազդակիր համայնքում բնապահպանական և առողջապահական միջոցառումների իրականացման նպատակով։ Հարկ է նշել, որ 2024 թվականին բնապահպանական սուբվենցիաները կազմել են շուրջ 322.6 մլն ՀՀ դրամ՝ 5 համայնքի համար։

Մշակվել է Բնության հատուկ պահպանվող տարածքների, պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրման մեկ միասնական ընթացակարգ, որով սահմանվել են ներդրումային ծրագրերի իրականացման պարտադիր միջոցառումներ, ծրագրերի գնահատման նոր հստակ չափորոշիչներ և մեթոդներ:

Ընդլայնվել է ոլորտի ծառայությունների մատուցման թվայնացման շրջանակը։

Նախարարն ընդարձակ անդրադարձ է կատարել նաև մթնոլորտային օդի պահպանության իրավիճակին։

--00—ԼՀ