ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Ապրիլի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմանում Երևանի բնակիչ, 62-ամյա Կամո Գ.-ն իր վարած «ԳԱԶ 2705» մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 309 կիլոմետրում՝ Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Կամո Գ.-ն, ուղևորները՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Ասատուր Փ.-ն, 46-ամյա Արծվիկ Փ.-ն և Սյունիքի մարզի բնակիչը՝ 18-ամյա Էլինա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Դեպի փաստով նյութեր են նախապատրաստվում։
--00—ԼՄ