ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը համոզված է, որ սխալ էր «Արցախի հարց» և «Սյունիքի սահմաններ» ձևակերպումներն առանձնացնելը, պետք է հարցերը դիտարկել որպես մեկ ամբողջություն։ Նրա խոսքով՝ հայրենիքն են փորձում մաս-մաս վերցնել, իսկ հանրությունը թքած ունի դրա վրա։
«Իսկ նրանք, ովքեր հասկանում են՝ իրականում ինչ է կատարվում, խելագարվում են»,-24News-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։
Առաջնագիծը չկահավորելու որևէ արդարացում Գորգիսյանը տրամաբանական չի համարում։ «Իսկ եթե սահմանդ խախտողի վրա զենք չես կիրառում, ապա դա ուրիշ մեկը դժվար անի»,-նշել է Գորգիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ