ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Բաղրամյան պողոտայից` Ազգային ժողովի դիմացից քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Tert.am- ի հարցին, թե քանի անձ ու ինչ հիմքով է բերման ենթարկվել, ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց.
«Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 9 անձ Բաղրամյան պողոտայից բերվել է ոստիկանություն»։
--00--ԱՀ