ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Տաթևիկ Բարսեղյանը, ում փակ գաղտնի քվեարկությամբ կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 6:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել: