ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Գեներալ Վանեցյանը պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես իմ փորձով, հնարավորություններով և իմ խորհուրդներով անհրաժեշտ պահին կանգնած եմ նրա թիկունքին, ձեզնից յուրաքանչյուրի թիկունքին: Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկին նշեց ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չեն: Մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիքի համար այս ծանր օրերին, մենք ընդունեցինք մարտահրավերները և պատրաստ ենք այս կռիվը կամ, ինչպես մեր էպոսում է ասվում, վերջին զարկը տալու հանուն Հայաստանի ապագայի»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց` սեփական աթոռը հայրենիքից ավելի սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու արտահերթ ընտրույթյունների ճանապարհը, որին ի սկզբանե իրենք դեմ էին:
Մանրամասները` տեսանյութում:
--00--ԿԿ