ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Բոլոր սոցհարցումներով` Նիկոլ Փաշինյանը պարտվում է միացյալ ընդդիմությանը, և այսօր նա վերջին փամփուշտներն է կրակում: Ուղղակի, եթե քաջություն ունենար և վերջին փամփուշտն իր համար պահեր, իհարկե փոխաբերական իմաստով, հա՛մ մենք կպրծնեինք հետագա անկանխատեսելի զարգացումներից, հա՛մ երկիրը նոր ցնցումների չէր գնա: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության կազմակերպչական ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանն՝ անդրադառնալով Փաշինյանի՝ վերջին օրերին՝ քարոզարշավի ժամանակ, հնչեցրած կտրուկ, երբեմն անհասկանալի ձևակերպումներին:
Նրա խոսքով՝ բարձր գոռում է նա, ով պարտվում է, ով արդեն ապտակ է ստացել։
«Այն թվերը, որոնք սոցիոլոգները հրապարակում են ամեն օր, ապտակ են Փաշինյանին: Ի վերջո, իր վարկանիշի խայտառակ անկումն անձամբ է տեսնում ամեն օր իր քարոզարշավների ընթացքում։ Օրինակ, գնում է Արագածոտնի մարզ և տեսնում է նույն դեմքերը, ինչ Լոռու կամ մեկ այլ մարզում, տեսնում է, որ իրեն տարբեր տեղերում դիմավորում է իր ուսապարկերից մեկի եղբայրը կամ մեկ այլ հարազատ, էլ չասեմ, թե ինչեր են գոչում նրա երեսին՝ «թուրք», «դավաճան» և այլն։ Այս ամենը նա տեսնում է»,- ասել է Ավետիսյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: