ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Ավարտվեցին 2021թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ ընտրողների ձայների 53.92 տոկոսը կամ 687251 ձայն:
24News-ը հարցումներ է իրականացրել, պարզելու, գո՞հ են արդյոք ընտրության արդյունքներից քաղաքացիները, ի՞նչ ակնկալիքներ ունեն Կառավարությունից, և որոնք են Կառավարության լուծելիք առաջնահերթ խնդիրները:
Քաղաքացիներից շատերը նշեցին, որ մասնակցել են ընտրություններին և գոհ են արդյունքներից: Նրանց խոսքով՝ առաջնային խնդիր է Հայաստանի անվտանգության հարցը և վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է լուծել այն:
Քաղաքացիների մի մասն էլ նշեց, որ թեև մասնակցել են ընտրություններին, սակայն արդյունքներն իրենց չեն գոհացնում:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ