Ալիևը Բաքվում ընդունել է Մատվիենկոյին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մատվիենկոն մարտի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մատվիենկոն Բաքվում քննարկումներ կանցկացնի երկու երկրների հարաբերությունների զարգացման շուրջ:

Տեղեկացնենք, որ ավելի ուշ Մատվիենկոն կժամանի Հայաստան:

--00--ԱՀ