Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ-ին է մեղադրում իբրև թե «ռևանշիզմի հիմքի վրա ռազմական սադրանքների» համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

ադր

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով իբրև թե «ռևանշիզմի հիմքի վրա հայկական կողմի ռազմական սադրանքների շարունակումը»։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի պատասխանատվություն է կրում տարածաշրջանում իրավիճակի սրման ու եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացմանը խոչընդոտելու համար։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին ու ռազմական սադրանքներին կշարունակվի համարժեք պատասխան տրվել»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

--00—ԼՄ