Ադրբեջանից արձագանքել են հոգեմետ նյութերի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1ec91d057d78f6ff69fec4519a982065_M

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվում Արցախի նախկին ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս։

Բաքվի պնդմամբ՝ այդ պնդումները «հիմք չունեն և  ծիծաղելի են»։

«Մեղադրյալի բոլոր իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կերպով ապահովված և բացատրված են, ամբողջ դատավարությունը և նրանց ցուցմունքները ձայնագրվում են։ Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ բռնությունների մասին պնդումները անկախ հետաքննության են ենթարկվել, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, և պարզվել է, որ դրանք կեղծ են»,- հայտարարում են Բաքվից։

--00—ՅՄ