Աֆղանստանում Հայաստանի երկու քաղաքացի կա՝ ըստ նախնական տեղեկության. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

աֆղավ

Աֆղանստանում նախնական տեղեկություններով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունը Աֆղանստանից մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների տարհանելու մասին:

«Սա նախնական տեղեկատվություն է», - ընդգծել է ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասներ լինելու դեպքում տեղյակ կպահի:

--00—ԼՄ