ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, Բուենոս Այրեսի գլխավոր միջազգային օդանավակայանում բացվել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արձանը։ Ինչպես հայտնում է Armsport.am-ը, այս մասին հայտնել է Airports Argentina 2000 ընկերության մամուլի ծառայությունը, որը կառավարում է օդանավակայանը։
Արձանը պատրաստվել է 3D տպագրության և Մարադոնայի լուսանկարների միջոցով, որոնք արվել են 1986 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի գավաթի ժամանակ՝ ազգային օրհներգը երգելիս:
Նշվում է, որ AA2000-ի ղեկավար Էդուարդո Էռնեկյանն ինքն էր Մարադոնային առաջարկել կանգնեցնել իր արձանը, իսկ ֆուտբոլիստը խնդրել էր հուշարձանը բացել Էսեյսի օդանավակայանում։
--00--ԱԹ