Ձեր գործունեությամբ ապահովում եք երկրի անվտանգությունը. Ալեն Սիմոնյանի ուղերձը` ԱԱԾ աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԱԾ աշխատակիցներին` մասնագիտական տոնի առթիվ: 

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն Արմեն Աբազյան, ծառայության աշխատակիցներ, վետերաններ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Անվտանգությունը մեր երկրի կարևորագույն առաջնահերթությունն է, և դուք ձեր մշտական գործունեությամբ ապահովում եք դրա իրականացումը: Ձեր առաքելությունը ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլև՝ պատիվ և ամուր պետականության երաշխիք: Մաղթում եմ հանրային վստահության առավել բարձրացում եւ ամրապնդում, ինչը ձեռք եք բերել մասնագիտական բարձր որակների և տարիների ծառայության շնորհիվ»,- նշված է ԱԺ նախագահի ուղերձում:

--00--ԱԹ