ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24 News
«ԽՍՀՄ-ի վերածնման» ծրագրեր Ռուսաստանը չունի, ավելին, դա անհնար է անգամ ցանկության դեպքում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Անգամ եթե ինչ-որ մեկը ցանկանա, անհնար է. սա` մեկ, երկրորդը` մենք երբեք ինչ-որ կայսերական նկրտումներ չենք ցուցադրել, վերջ, գնացքը գնացել է: Այժմ պետք է նոր հիմքի վրա նոր փոխշահավետ համագործակցություն զարգացնել: Մենք նման ծրագրեր չունենք, կապրենք հարևանների, բոլոր միութենական երկրների մեր եղբայր երկրների հետ խաղաղության, համերաշխության, սիրո ու բարեկամության միջավայրում»,- ասել է նա:
--00--ԱԹ