ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Թուրքիան ձգտում է ներկայացվածություն ունենալ ՀՀ-ում՝ տարածաշրջանում ամրապնդվելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ, եթե Թուրքիան աջակցի Ուկրաինային Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմում, գուցե իրավիճակը թեժանա նաև մեր ճակատում։
Հովհաննիսյանի կարծիքով, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը չեն փոխվել Հայաստանի նկատմամբ, և պետությունն ու նրա ուղեղային կենտրոնները պետք է հաշվի առնեն բոլոր սցենարները՝ հնարավոր մարտահրավերներին պատրաստ լինելու համար։
Փորձագետը նաև նշեց, որ ՀՀ-ի մանևրելու հնարավորությունները բավականին քիչ են, և եթե Ռուսաստանը պնդի Ուկրաինայում ՀՀ-ի հնարավոր ներգրավվածության համար, ապա խուսափելու շատ լծակներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում։