ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովի՝ «Киевская площадь» ընկերությունների խումբն ու հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիրը» հանդիսանում են ռուսական անշարժ գույքի շուկայի ամենախոշոր երկու խաղացողները։ Այս մասին հայտնում է Forbes հանդեսը։
«2021 թ-ի ամենախոշոր եկամուտն անշարժ գույքի շուկայից ստացել է Գոդ Նիսանովի և Զախար Իլիևի «Киевская площадь» ընկերությունների խումբը, որի օգուտը 2021 թ․-ի ընթացքում կազմել է 1,67 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն է, որի շահույթը նույն տարվա ընթացքում կազմել է 615 մլն ԱՄՆ դոլար», - նշել է հանդեսը։
Հիշեցնենք, որ Գոդ Նիսանովին է պատկանում «Фуд сити» խոշորագույն առևտրի կենտրոնը, որը 2020 թ-ի Տավուշում տեղի ունեցած հուլիսյան բախումներից հետո հրաժարվում էր թույլ տալ վաճառել հայկական գյուղամթերք։ Նիսանովը նաև մեծ օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին արցախյան երրորդ պատերազմի ժամանակ։
--00—ԼՄ