ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի փետրվարի 1-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 2179 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։
ԱԱՏՄ մասնագետները արձանագրել են 66 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։
Տնտեսավարողներից 6-ին տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 37 որոշում։
Նշենք, որ ստուգայցերի մեծ մասը՝ 68%, իրականացվել է մանրամեծածախ առևտրի կետերում, ապա գրասենյակներում` 7%, դեղատներում` 7․6%, և այլն։
Խախտումների մեծ մասը՝ 70%-ը, վերաբերել է չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։
--00—ԼՄ