Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 236 նոր դեպք․ մահացել է 43 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 236 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամում կատարվել է 33 926 նմուշառում։

Դրականության ցուցանիշը. օրական՝ 18.38%, վերջին 14 օրը՝ 27.63%, վերջին 7 օրը՝ 23.93%: Ապաքինվել է ևս 14 909 պացիենտ, մահացել է 43 մարդ:

--00--ԱՀ