ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 817 նոր դեպք: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3017 մարդ, ևս 3-ը՝ մահացել, տեղեկանում ենք stopcov.ge կայքում:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 միլիոն 644 հազար 112 դեպք, որից 1 միլիոն 604 հազար 595 հիվանդ ապաքինվել է, 16 հազար 681-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ երկրում պատվաստվել է 2 միլիոն 846 հազար 431 մարդ, օրեկան՝ 1750 պատվաստում։
--00—ԼՄ