Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 698 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 22 903 նմուշառում։
Դրականության ցուցանիշը. օրական՝3,05%, վերջին 14 օրը՝ 3,92%, վերջին 7 օրը՝ 3,12%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 647 243 դեպք: Ապաքինվել է ևս 1 036 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 622 432:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 730:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 855 078 պատվաստում, օրական՝ 1 672:
--00—ՀԶ