ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը մարտի 23-ին հանդիպել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանի հետ։
Զրուցակիցները մասնագիտական քննարկում են ունեցել երկուստեք հուզող հարցերի շուրջ։
Մասնավորապես, անդրադարձ է եղել փաստաբանների կողմից նոտարական գաղտնիք պարունակող տեղեկատվության ստացման եղանակին, փաստաբանական հարցումների որոշ անկատարություն շտկելու անհրաժեշտությանը՝ կապված իրավահաստատող փաստաթղթերի հետ (գույքատիրոջ լիազորագիր, ժառանգական կապը հաստատող փաստաթղթեր և այլն):
Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի ազգային արխիվ-Փաստաբանների պալատ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել հանդիպումները, որոնք հնարավորություն կընձեռեն գործնական հարցերին առավել նպատակային և արագ լուծում տալ։
Հանդիպման ավարտին Գրիգոր Արշակյանը և Սիմոն Բաբայանը շրջայց են կատարել Հայաստանի ազգային արխիվի տարածքում, ծանոթացել Արխիվում պահվող պատմամշակութային ժառանգությանը:
--00--ԱՀ