ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Վեդի խոշորացված համայնքի Գոռավանի գյուղապետարանի շենքը կիրակի օրով բաց էր և ըստ որոշ տեղեկությունների վերածվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի:
Աշխատակիցը, որ գտնվում էր շենքի դիմաց, հայտարարեց, թե «ընտրատեղամասին կոֆե և ջուր են տալիս», հետո, սակայն, լրագրողին կոպտորեն հորդորեց «զբաղվել իր գործերով» ու թույլ չտվեց նկարահանում անցկացնել շենքում:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱՀ