ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ձերբակալվել են թաղապետի տեղակալ Արմեն Ազիզյանը և թաղապետարանի մեկ այլ աշխատակից: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածով, իսկ աշխատակիցը՝ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով»,- հայտնել է Աբրահամյանը։
Դատախազի խորհրդականը հավելել է, որ այս պահին համապատասխան գործողությունները շարունակվում են՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և դրան մասնակից բոլոր անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ։
--00--ԱՀ