Վերջին օրերին Հայաստանից դրական ազդակներ ենք ստանում․ Ադրբեջանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

6245766d217d16245766d217d

Վերջին օրերին Հայաստանից մի շարք մարդկանց կողմից դրական մեսիջներ են հաղորդվում։ Այս մասին, «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին։



«Քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը տեղեկացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին»,-ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։



Նա ասել է նաև, որ իր գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման անհրաժեշտության, պետական սահմանի հաստատման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկների մասին։

«Տեղեկացրել եմ նրան Հայաստանին արված խաղաղության համաձայնագրի առաջարկի և այդ համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկների մասին։ Վերջին օրերին Հայաստանից մի շարք մարդկանց կողմից դրական մեսիջներ ենք ստանում։ Ադրբեջանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը այս հարցում»,- ասել է Բայրամովը։



--00—ՀԶ