Թել Ավիվի օդանավակայանը տարհանել են ամերիկացի զբոսաշրջիկների ուղեբեռում հայտնաբերված ռումբի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

1081959.jpg

Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում հայտարարվել է պայթյունի սպառնալիք եւ տարհանում է անցկացվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից ժամանած ընտանիքի ուղեբեռում հայտնաբերվել է չպայթած ռումբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Jeruselem Post-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ինչպես նշվում է, ամերիկացի զբոսաշրջիկները չպայթած ռումբը գտել են Գոլանի բարձունքներ այցելության ժամանակ եւ որոշել են այն վերցնել իրենց հետ: Երբ նրանք անվտանության ծառայության տեսուչներին ցույց են տվել չպայթած ռումբը, շտապ տարհանում է հայտարարվել պայթյունի սպառնալիքի պատճառով:

Սոցցանցերում ցուցադրված կադրերում երեւում է, որ հայտարարությունից հետո օդանավակայանում խուճապ է սկսվել: Մի տղամարդ վնասվածքներով հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ փորձել Է մագլցելով անցնել ուղեբեռի կարուսելի վրայով: Ընտանիքի անդամներին, որոնք ռումբը բերել են օդանավակայան, չվերթ են նստեցրել անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից հարցաքննությունից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



--00--ՀԶ