ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ անհնազանդության ակցիաները լուսաբանող «Mediahub» լրատվականի լրագրողի և օպերատորի մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով ՔԿ-ից ստացված տեղեկությանը։
ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ հավաքի մասնակիցներին քացի տալու սովորությամբ, մայիսի 2-ին անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։
ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից «Mediahub»-ի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը զուգորդվել էր բռնության գործադրմամբ, այն է՝ անհնազանդության ակցիաները նկարահանելու ժամանակ նրան ոտքով հարվածելու մասին տեսանյութը և դրա վերաբերյալ հաղորդումները դատախազությունն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։
--00—ԼՄ