ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկը հուլիսի 15-ին զորակոչվել է Հայկական բանակ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Դանիել Էզուկամը ծնվել է Հայաստանում, սակայն կյանքի մեծ մասն անցկացրել է այլ երկրներում. մայրիկի հայրենիքում եղել է հիմնականում ամռան ամիսներին։
Նախորդ տարի Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատելու որոշում են կայացրել»,- նշված է խոսնակի գրառման մեջ:
--00—ԼՄ