ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ֆեսբուքյան» իր էջում պարբերաբար գրառումներ է անում, որոնք վերաբերում են ադրբեջանական կողմից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիային։
Թանկայնն իր հետևորդներին և աշխարհասփյուռ հայությանը կոչ է արել համախմբվել, գործի դնել բոլոր հնարավոր ջանքերը՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության:
Սերժ Թանկայնը նաև «ֆեսբուքյան» իր էջում հրապարակել է նկարներ հայկական խաղաղ բնակավայրերից, որոնք հրթիռակոծվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից և կից գրառում արել․ «Եթե աջակցում եք Ուկրաինային, ապա արդարացում չկա ձեր այն քայլին, որ անտեսում եք հայկական բնակավայրերի հրթիռակոծումը։ Հայաստանը հարվածի տակ է»։
--00—ԼՄ