ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Փարիզում հոկտեմբերի 7-ին կայացած Ֆրանկոֆոն երկրների մեդիա կարգավորողների ֆորումի (REFRAM) 7-րդ կոնֆերանսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընտրվել է REFRAM-ի լիիրավ անդամ։
ՀՌՀ-ի Ֆորում ընտանիքին միանալու որոշումն ընդունվել է միաձայն՝ 30 անդամ պետությունների կարգավորող մարմինների բոլոր ղեկավարների կողմից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից։
--00—ԻԴ