ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հայաստանը պետք է վերջ դնի 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից խուսափելու կեղծ պատրվակներին։
APA-ն հայտնում է, որ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակման հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում գրել է․
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։
--00—ԶՀ