ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը գրում է.
«Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգաին ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
Շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին մեր երկրի և ժողովրդի համար այսչափ կարևոր բանաձևը ներկայացնելու և ընդունելու համար:
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից հետևողականորեն ներդրվող ջանքերը մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման գործում:
Հայաստանի և Ֆրանսիայի դարավոր բարեկամության համատեքստում այս փաստաթուղթը իրավամբ հերթական համատեղ ձեռքբերումն է։
Այն գալիս է վերահաստատելու հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ խթան հանդիսանալով դրանք ընդլայնելու և խորացնելու համար։
Շնորհակալ ենք»։
--00—ԼՄ