ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է իր վճռորոշ դերը խաղա ԼՂ հակամարտության վերջնական լուծման գործընթացում. Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Իրապես կան խաղաղության գործընթաց և տարբեր ձևաչափերի հանդիպումներ հայ և ադրբեջանցի պաշտոնյաների միջև, սակայն վախենամ, որ մինչ այժմ գործընթացը չի փոխակերպվել որևէ այլ բանի՝ մնալով այդպիսին: ԵԱՀԿ ԽՎ տարեկան 29-րդ նստաշրջանի հուլիսի 3-ի նիստում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ուրախ եմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը վկայակոչում է միջազգային իրավունքը, քանի որ դա լիովին հակասում է իրենց նախագահի դիրքորոշմանը, համաձայն որի՝ միջազգային իրավունքը մեռած է:

Ցավոք, ինչպես իրավացիորեն նշեց պարոն Կաշունասը, դեռևս կան մի շարք չլուծված խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը:

Հաշվի առնելով հարգանքս մեծարգո զեկուցողի նկատմամբ՝ ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել իր տիրապետության տակ գտնվող ականապատ տարածքների բոլոր քարտեզները»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ