ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Երևանում՝ Ահարոնյան փողոցում՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ, հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել, գրում է Shamshyan.com-ը։
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի մի բնակչի։
Մինչ ոստիկանները բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է այցելել բաժին բերված տղամարդու կինը և սպառնացել․ «Եթե ամուսնուս չթողնեք, իմ կյանքին վերջ եմ տալու»։
Փրկարարները և պարեկները բանակցություններ են վարել այդ կնոջ հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո հաջողվել է, և կինը հրաժարվել է այդ քայլից։
Ըստ աղբյուրի՝ կինը սպառնացել է, թե կկտրի իր երակները։
--00—ԼՄ