Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

86a3333c-13e3-4408-829a-2cd3f0ecaeb6.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Համբարձում Մաթևոսյանն ազատվել էր փոխվարչապետի պաշտոնից:

--00—ԶՀ