Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբին՝ թանկացել․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

դոլար եվրո

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 21ին, կազմել է 391.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.67 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.06 դրամ (նվազել է 2.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 473.35 դրամ (աճել է 1.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.25 դրամ (աճել է 0.03 դրամով):

--00—ԼՄ