ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 800 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փետրվարի 16-ից փակ է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2945 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 780-ը հայկական են։
--00--ԱՀ