Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Capture

Ենթադրվում է, որ պայթյուն է տեղի ունեցել Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության մոտ, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով քաղաքի հրշեջ ծառայությանը։

Հրշեջ ծառայությունը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին:

Ռուսաստանի հյուպատոսությունը գտնվում է Ամբրուազ Պարեի պողոտայում՝ Մարսելի 8-րդ թաղամասում։

Դեպքի վայրում աշխատում են մոտ 30 հրշեջներ և ոստիկաններ։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։

--00—ՅՄ