Մարտական դիրքում ԵԿՄ-ական է մահացել, արձանագրվել է կենսաբանական մահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ֆգ

Հայկական դիրքերից մեկում երկրապահ կամավորական միության անդամ է մահացել: Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Արձանագրվել է ԵԿՄ-ականի կենսաբանական մահ: Մահվան պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը»,- հավելեց Թորոսյանը:

24News-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերից մեկում:

Նշենք, որ երեկվանից համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ Գեղարքունիքի հատվածում այսօր երեկոյան դիրքապահի դի են գտել, անձը Հրազդանից է, 63 տարեկան:

Ըստ լուրերի՝ թշնամու կրակոց չի եղել, երկրապահի դին ձների մեջ են հայտնաբերել, ենթադրաբար՝ կաթվածահար է եղել, կամ՝ տղամարդը ձնաբքի մեջ է ընկել եւ չի փրկվել:

Արամ Թորոսյանը մահվան հանգամանքները չնշեց՝ ասելով, որ դատաբժշկական փորձաքննությունը կպարզի:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ