ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Մեծանուն փիլիսոփաները նույնիսկ չեն հանդգնել իրենց գաղափարախոսությունները ներկայացնել։ Պետք է վաստակ ու հեղինակություն ունենաս, որ գաղափարախոսություն մշակես ու ներկայացնես մի ամբողջ ժողովրդի, Փաշինյանի առաջադրածը ցինիզմ է, նա գաղափար չունի, որ գաղափարախոսություն ներկայացնի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանը։
Խոսելով արտաքին քաղաքականության մասին, Վարդանյանը նշեց, որ Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ Հարավային Կովկասի հարցն է դրվելու, աղոտ հույս ունի, որ այն թուրքական ազդեցության տակ չի հայտնվի։
«Ինչպես Զելենսկու լեգիտիմությունն է կասկածի տակ դրվել, վաղն էլ Փաշինյանի լեգիտիմությունն է հարցականի տակ դրվելու, նրան հեռացնելու են։ Որքան էլ Փաշինյանն ու Միրզոյանը` ռուսական տարազ հագած, չաստուշկա պարեն, չի աշխատելու, յոթ տարի թուրքի մուղամ ու բայաթի էին հնչեցնում»,-ընդգծեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ